Տարածաշրջան14:14, 16 Սեպտեմբեր 2021
Financial Times-ն անդրադարձել է աֆղան փախստականներին ու Թուրքիային

«Financial Times» միջազգային գործարար թերթում աֆղան փախստականների հարցերի վերաբերյալ վերլուծական հոդված է հրապարակվել, որում անդրադարձ կա նաև խնդրի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկնաբանություններին։
Հոդվածում նշվել է, որ Թալիբանից փախչող աֆղանները շարունակում են գալ Իրան և Թուրքիա, նրանց մի մասը փորձում է հասնել Եվրոպա և սպասվում է, որ աֆղանական գաղթը նոր ալիքներով շարունակվելու է։ Խնդրի վերաբերյալ Թայիփ Էրդողանի հայտարարությունների վերլուծության համատեքստում ընդգծվել է․ «Թուրքիան աշխահի ամենամեծ փախստական բնակչությունն ունի և Էրդողանը հայտնի է որպես տեղահանված 3.6 միլիոն սիրիացիների համար կիրառված բաց դռների քաղաքականության առաջնորդ։ Սակայն խարխլվող տնտեսությունը վնասեց հասարակությունում օտարերկրացիների նկատմամբ ընկալումը և քայաքայեց Էրդողանի կուսակցությանը տրվող աջակցությունը։ Իսկ Էրդողանը Եվրոպային խոսք տվեց, որ Թուրքիան չի ծառայելու որպես «փախստականների պահեստ»»։
Վերլուծության մեջ Թուրքիա-Իրանի սահմանին կառուցվող և սահմանի մեկ երրորդ ընդգրկող պատի վերաբերյալ նշվել է, որ այն աֆղաններին հեռու պահելու ջանքերի ամենավառ դրսևորումն է:
«Եվրամիությունը Թուրքիային վճարում է միլիարդավոր եվրոներ, որպեսզի պաշտպանի իր արևելյան սահմանը և դադարեցնի ներգաղթը», - նշվել է հոդվածում:
Նշենք, որ Աֆղանստանում ճգնաժամի առաջացումից հետո Թուրքիայի նախագահը քանիցս հայտարարել է , որ Թուրքիան ի զորու չէ ընդունել աֆղան փախստականներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |