• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:09
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային12:41, 16 Սեպտեմբեր 2021

Պոլսահայ երգչուհի Սիբիլի «Ավրորայի աղոթքը» նվիրվել է պատերազմում որբացած երեխաներին (տեսահոլովակ)

Պոլսահայ երգչուհի Սիբիլի «Ավրորայի աղոթքը» նվիրվել է պատերազմում որբացած երեխաներին (տեսահոլովակ)

Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի նոր երգին և տեսահոլովակին, որը կոչվում է «Ավրորայի աղոթքը»։

«Պոլսահայ արվեստագետ Սիբիլն «Ավրորայի աղոթքը» նվիրել է բոլոր պատերազմներում որբացած երեխաներին»․ թուրքական լրատավակայքերի այս և այլ շեշտադրմամբ հրապարակումներում նշվել է, որ Սիբիլի նոր երգն իր շուրջն է համախմբել երաժշտասերներին։

Ստամբուլում ապրող և ստեղծագործող երգչուհի Սիբիլն «Ավրորայի աղոթքը» երգը երաժշտասերների դատին է հանձնել սեպտեմբերի 10-ին։ Երգի հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է, իսկ տեսահոլովակը նկարահանվել է Հրանտ Մովսիսյանի ռեժիսորությամբ։ 

«Շատ հուզիչ, չափազանց խորն այս ստեղծագործությունը բոլոր պատերազմներում որբացած անմեղ երեխաների համար աղոթք է՝ ուղղված Մարիամ Աստվածածնին»,-այսպես է նկարագրել իր նոր ստեղծագործությունը երգչուհին։

 «Ավրորայի աղոթքը»

 

Նշենք, որ Ֆերիքյոյի եկեղեցական «Սուրբ Վարդանանց» երգչախմբում առաջին քայլերն արած Սիբիլ Փեքթորոսօղլուն 2010-ին  թողարկել էր հայալեզու «Սիբիլ» ալբոմը, որտեղ զետեղվել էին «Տեր Ողորմեա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին և նոր մեռնիմ», «Նամակ» և այլ երգեր։ Իսկ ահա «Նամակ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը եղել է թուրքական պետական հեռուստատեսությամբ ցուցադրված առաջին հայալեզու տեսահոլովակը։

«ՆԱՄԱԿ»

Աղբյուր`    haberler.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}