Քաղաքական17:42, 17 Սեպտեմբեր 2021
Ավստրիացի պաշտոնյա․ «Թուրքիան ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու համար փախստականներին է օգտագործում»

Ավստրիայի Եվրոպական Միության (ԵՄ) նախարար Կարոլին Էդթստադլերը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Հրիստոդուլիդեսին։ Երկուստեք հայտարարություններ են արվել փախստականների ճգնաժամի և այդ հարցում Թուրքիայի դիրքորոշման շուրջ։
Կարոլին Էդթստադլերը Թուրքիային մեղադրել է փախստականների հարցով ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու մեջ և հայտարարել, որ ԵՄ-ն չի ենթարկվելու որևէ շանտաժի։
«Թուրքիան փախստականներին օգտագործում է որպես ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու գործիք։ Սակայն մենք դա չենք ընդունելու․․․ Ո՛չ Թուրքիան, ո՛չ Բելառուսը, ո՛չ էլ աշխարհի որևէ այլ երկիր ԵՄ-ին շանտաժի չի կարող ենթարկել», -շեշտել է ավստրիացի նախարարը։
Նա նաև հայտարարել է, որ ԵՄ-ից դուրս մնացած այնպիսի երկրներին, ինչպիսին է Կիպրոսը, միայնակ չեն թողնելու նոր փախստականների ալիքի դիմաց։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |