• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 11:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:49, 22 Սեպտեմբեր 2021

Էրդողանն ինչ էլ անի, կորցնելու է իշխանությունը առաջին իսկ ընտրության ժամանակ

Էրդողանն ինչ էլ անի, կորցնելու է իշխանությունը առաջին իսկ ընտրության ժամանակ

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կարծիք է հայտնել, որ առաջիկա ընտրություններում Էրդողանը կկորցնի իշխանությունը։

Թուրքական «Sözcü» թերթի վերլուծաբան Դենիզ Զեյրեքի հետ զրույցում Քըլըչդարօղլուն հավանական է համարել, որ ընտրություններից առաջ թուրքական իշխանությունները կարող են ընտրական օրենքներում նախաձեռնել այնպիսի փոփոխություններ, որոնք կխոչընդոտեն դաշինքների մուտքը խորհրդարան։

«Էրդողանն իր իշխանությունը շարունակական դարձնելու համար ընտրական օրենքների հետ է սկսել խաղալ։ Սակայն ճշմարտությունը, որը ցույց է տալիս պատմությունը սա է․ իշխանությունը, որն սկսում է խաղալ ընտրական օրենքների հետ, անցողիկ է»,-հայտարարել է Քըլըչդարօղլուն։

Նա պնդել է, որ  Էրդողանը չի կարողացել ճիշտ սահմանել իր առաջնահերթությունները, փակվել է պալատում, կտրվել թուրքական իրականությունից և այժմ միայն մտածում է, թե ինչպես պահպանի իր գոյությունն այդ պալատում։

«Անկախ նրանից, թե ինչ փոփոխություններ կանի օրենքներում՝ Էրդողանը հեռանալու է։ Հասարակությունն արդեն չի ուզում։ Առաջին իսկ ընտրության ժամանակ տեղի կունենա իշխանության փոփոխություն»,- նշել է ընդդիմադիր առաջնորդը։

Նշենք, որ Թուրքիայում վերջին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 2018թ․ հունիսին, իսկ ՏԻՄ ընտրությունները՝ 2019-ին։ Առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2023թ․ հունիսին։ Թուրքիայի նախագահ Էրդողանը մի քանի անգամ հայտարարել է, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու։

Աղբյուր`    artigercek.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}