Քաղաքական11:05, 22 Սեպտեմբեր 2021
Էրդողանը ՄԱԿ-ում հայտարարել է, որ չի ճանաչում Ղրիմի կցումը Ռուսաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում խոսել է Ղրիմից: Նա հայտնել է,որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի կցումը Ռուսաստանին և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
«Մենք մեծ կարևորություն ենք տալիս Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, այդ թվում և Ղրիմի հարցում, որի զավթումը մենք չենք ճանաչում»,-ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել Ղրիմում ՌԴ Պետդումայի ընտրությունների վերաբերյալ: ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում էր, որ Անկարան չի ճանաչում Ղրիմում տեղի ունեցած ընտրությունները: Ռուսաստանի արտգործնախարարությունը, ինչպես նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ի պատասխան հայտարարեցին, որ Մոսկվայի համար անըդնունելի են Անկարայի այդօրինակ հայտարարությունները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |