• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 11:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:42, 24 Սեպտեմբեր 2021

Էրդողանը հայտնել է, որ Փաշինյանից դրական ազդակներ է ստանում

Էրդողանը հայտնել է, որ  Փաշինյանից դրական ազդակներ է ստանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ից Թուրքիայի վերադարձին ավանդական դարձած հարցազրույց է տվել իրեն ուղեկցող թուրք լրագրողներին։

Թուրքիայի արտաքին և ներքին օրակարգին վերաբերող հարցերի շարքում Էրդողանն անցել է նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին։

Նշելով, որ Ադրբեջանում ինտենսիվ աշխատանքներ են տարվում՝ Էրդողանը հետևյալ շեշտադրումներն է արել․ «Օրինակ՝ պարոն Ալիևն ուզած պահին, ուզածի պես հանգիստ զանգում և խոսում է պարոն Պուտինի հետ։ Ես էլ նույն կերպ․․․ Շատ կարճ ժամանակահատվածում կարողանում եք կապը հաստատել և շփվել»։

Շարունակելով իր միտքը Թուրքիայի ղեկավարը նշել է, որ այս պահին կարևոր խնդիրների շարքում Իգդիրց դեպի Ադրբեջան ճանապարհաշինությունն է։ Հույս է հայտնել, որ իրենց կհաջողվի կառուցել նաև երկաթգիծ։

«Այս ճանապարհի կառուցումը շատ-շատ կարևոր քայլ է լինելու։ Մեր կողմից հնգամյակ կամ վեցամյակ կոչվող նախագիծ կար։ Հիմա այս հարցի վերաբերյալ էլ Փաշինյանից դրական ազդակներ են գալիս։ Այդ դրական ազդակների հետ միասին որոշ քայլեր ենք անելու։ Ամսվա վերջում պարոն Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը այս հարցերն էլ, բնականաբար, լինելու են քննարկումների օրակարգում»,- մանրամասնել է Էրդողանը։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}