Տնտեսական12:21, 29 Սեպտեմբեր 2021
Էրդողանի խոստումներն ընդամենը պատրանք են և դրանց կեսն անգամ կյանքի չի կոչվում

Թուրքիայում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ, կուսակցության խոսնակ Ֆայիք Օզթրաքը քննադատել է Էրդողանի վարչակազմի ֆինանսատնտեսական քաղաքականությունը։ Նշել է, որ թուրքական լիրան 19 օրվա ընթացքում 6 տոկոսով արժեզրկվել է դոլարի նկատմամբ։
Ըստ Ֆայիք Օզթրաքի՝ Էրդողանի խոստումներն ընդամենը պատրանք են և դրանց կեսն անգամ կյանքի չի կոչվում։
«Կառավարությունը շարունակ խոսում է 2023թ․ նպատակներից, բայց չի ասում, թե որոնք են դրանք։ 10 տարի առաջ ՏԻՄ ընտրությունների շեմին Էրդողանը 2 տրիլիոն դոլար ազգային եկամուտ, մեկ շնչին բաժին ընկնող 25 հազար դոլար եկամուտ, 500 միլիարդ դոլլար արտահանում և 5 տոկոս գործազրկություն էր խոստացել։ Մինչդեռ միջնաժամկետ ծրագրի համաձայն՝ 2023թ․ ազգային եկամուտը կազմելու է 925 միլիարդ դոլար, մեկ շնչին բաժին ընկող եկամուտը՝ 10 հազար 703 դոլար, արտահանումը՝ 242 միլիարդ դոլար, իսկ գործազրկությունը կազմելու է 11.4 տոկոս»,- մանրամասնել է ԺՀԿ խոսնակը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |