Քաղաքական18:22, 29 Սեպտեմբեր 2021
Թուրք կուսակցապետ․ «Թուրքիան ԱՄՆ-ի 51-րդ նահանգը չէ»

Թուրքիայում իշխող «Ժողովրդական» դաշինքի անդամ, ծայրահեղ աջակողմյան գաղափարախոսություն ունեցող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին արձագանքել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում վերջերս ընդունված որոշմանը։ Այդ որոշմամբ պահանջվում է հետաքննել, թե արդյո՞ք գաղափարապաշտների ակումբները (ԱՇԿ-ի արմատական թեևը համարվող ազգայնամոլական գորշ գայլերը) համապատասխանում են օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն լինելու չափանիշներին, թե ոչ։
Բահչելին հայտարարել է, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները բանտարկված են բարեկամության ոգուն և դաշնակցային բարոյականությանը հակասող մի գործընթացում։
«Թուրքիան ԱՄՆ-ի 51-րդ նահանգը չէ, գաղութը չէ, չի էլ կարող դիտարկվել որպես արբանյակ և գողացված կամք ունեցող մի պետություն։ Թուրքիան լիովին անկախ է»,-ընդգծել է նա։
ԱՄՆ-ին մեղադրելով ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցելու մեջ՝ Բահչելին նշել է, որ գաղափարապաշտների ակումբների դեմ (Ülkü Ocakları) ԱՄՆ-ի նախաձեռնությունն «անհիմն զրպարտություն» է և «սարսափելի սխալ»։ ԱՇԿ առաջնորդը նաև շեշտել է, թե Ներկայացուցիչների պալատում օրինագծի ընդունումը միայն սկանդալային որոշում չէ, այլև Թուրքիայի դեմ իրականացվող թշնամական քաղաքականության մի մասն է։
Նշենք, որ «գաղափարապաշտների ակումբների ահաբեկչական կառույց լինել-չլինելու հարցի» հետաքննությունը նախատեսող հոդվածը ԱՄՆ-ի 2022թ․ պաշտպանության բյուջեի նախագծում (NDAA) ավելացվել է դեմոկրատ պատգամավոր Դինա Թիթուսի նախաձեռնությամբ։ Հոդվածն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովում։ Ըստ դրա՝ նախագծի օրինականացումից հետո 180 օրվա ընթացքում պետդեպարտամենտը հարցի վերաբերյալ զեկույց պետք է պատրաստի և ներկայացնի Կոնգրեսին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |