Տնտեսական17:09, 30 Սեպտեմբեր 2021
Եվրամիությունը 150 մլն եվրոյի հավելյալ ֆինանսավորում կտրամադրի Թուրքիայի փախստականներին

Եվրամիությունը Թուրքիայում ապաստանած փախստականներին աջակցության նպատակով իրականացվող նախագծի շրջանակներում պատրաստվում է ևս 150 մլն եվրո հավելյալ ֆինանսավորում տրամադրել այդ երկրին։
Եվրոպական խորհուրդ տեղեկացրել է, որ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները հավանություն են տվել Թուրքիայում բնակվող սիրիացի փախստականներին որպես մարդասիրական օգնություն տրամադրվող գումարի չափի ավելացման առաջարկին։
ԵՄ հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայում ներկայումս շուրջ 3․7 մլն սիրիացի է ապաստանել, ուստի նրանց շուրջ 149․6 մլն եվոր հավելյալ գումար կհատկացվի։ Նշվում է նաև, որ այդ գումարները կուղղվեն «Աջակցություն սոցիալական ադապտացիային» ծրարի շրջանակներում սիրիացի փախստականներին տրամադրվող «Կարմիր մահիկի» քարտերի ֆինանսավորմանը։ Այդպիսով հնարավոր կլինի փոխհատուցել Թուրքիայում ապաստանած շուրջ 1․8 մլն փախստականի բնակարանային վարձի, տրանսպորտի, սննդի, դեղորայքի և կոմունալ ծառայությունների համար կատարվող ծախսերը։
Հավելենք, որ նշված ֆինանսական աջակցության տրամադրման համար անհրաժեշտ է, որպեսզի առաջարկը հաստատվի նաև Եվրոպական խորհրդարանում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |