Տնտեսական11:23, 30 Սեպտեմբեր 2021
Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին․ «Երեխաները սոված են քնում այս երկրում, մի գրամ խիղճ չի մնացել ձեր մեջ»

Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշում է կայացրել նվազեցնել պաշտոնական տոկոսադրույքը և այն սահմանել է 18 տոկոս։ Որոշման հետևանքով թուրքական լիրան սկսել է արժեզրկվել ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Սեպտեմբերի 29-ի երեկոյան միջազգային շուկայում 1 դոլարի փոխարժեքը եղել է 8.95 լիրայի։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, անդրադառնալով լիրայի արժեզրկմանը, հերթական անգամ քննադատել և մեղադրել է Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
«Դոլարի կրակը չի հանդարտվում։ Դու ես արել այս ամենը, Էրդողա՛ն, այն էլ՝ դիտավորյալ։ Ինչպե՞ս ես նայում այս ազգի երեսին, որին հասցրել ես նման ցավալի վիճակի։ Բացի այդ չեմ հասկանում, թե ինչպես կարող է որևէ բյուրոկրատ նման անհեթեթություններ անել։ Երեխաները սոված են քնում այս երկրում, մի գրամ խիղճ չի մնացել ձեր մեջ»,- երեկ երեկոյան գրել է Քըլըչդարօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |