Քաղաքական15:54, 01 Հոկտեմբեր 2021
Թուրքիայի ԱԳ նախարարությունը Հունաստանին մեղադրել է միջազգային իրավունքը ոտնահարելու մեջ

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության խոսնակ, դեսպան Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ Հունաստանի՝ ծովային իրավասության և օդային տարածքի մաքսիմալիստական պահանջները հակասում են միջազգային իրավունքին: Նա հայտարարել է, որ Հունաստանը Թուրքիայի դեմ վարում է սպառազինման և օտարացման խնդրահարույց քաղաքականություն:
Բիլգիչը գրավոր պատասխանել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսի՝ հայտարարության վերաբերյալ հարցին, թե Ֆրանսիայի հետ Հունաստանի ռազմական համագործակցության համաձայնագիրը ներառում է նաև ծովային իրավասության ոլորտները:
Ընդգծելով, որ Հունաստանի վերոհիշյալ պահանջները հակասում են միջազգային իրավունքին, Բիլգիչը նշել է, որ դատարկ երազանք է կարծել, թե Հունաստանը կարող է Թուրքիային հարկադրել ընդունել նաև միջազգային հանրության համար կասկածելի այդ պահանջները՝ Թուրքիայի դեմ ուղղված ու նաև ՆԱՏՕ-ի համար վնասակար երկկողմ ռազմական դաշինքներ ստեղծելու միջոցով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |