• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 11:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:04, 07 Հոկտեմբեր 2021

Թուրքիայում իշխող քաղաքական ուժի վարկանիշը նվազել է

Թուրքիայում իշխող քաղաքական ուժի վարկանիշը նվազել է

Թուրքիայում գործող «KONDA» հետազոտությունների կենտրոնը հրապարակել է սեպտեմբերին արված սոցհարցման արդյունքները, որոնք ցույց են տալիս թուրքական քաղաքական կուսակցությունների վարկանիշը։

Ըստ այդմ՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) վարկանիշն իջել է հուլիսի համեմատությամբ։ ԱԶԿ-ն հուլիսին ունեցել է 36.1 տոկոս, իսկ սեպտեմբերին՝ 32.7 տոկոս վարկանիշ։ Իջել է նաև իշխող կոալիցիայի անդամ մյուս՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-AKP) վարկանիշը՝ հասնելով 8.9 տոկոսի։

Այդպիսով, իշխող կոալիցիայի՝ «Ժողովուրդ» դաշինքի (Cumhur İttifakı) օգտին տրված ձայները սեպտեմբերին կազմել են 41.6 տոկոս՝ հուլիսի 45.4-ի փոխարեն։

Հարցումների արդյունքների համաձայն՝ ընդդիմադիր «Ազգ» դաշինքի (Millet İttifakı) անդամ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ձաները ևս նվազել են՝ 25.6-ից դառնալով 24.8 տոկոս, սակայն դաշինքի մյուս՝ ազգայնական «Լավ» կուսակցության (İYİ Parti) վարկանիշը 15.7-ից բարձրացել է 19.3 տոկոսի։

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) վարկանիշը նույնպես սեպտեմբերին աճել է հուլիս ամսի համեմատությամբ։ Հուլիսի 11.2 տոկոսի փոխարեն սեպտեմբերին այն կազմել է 11.7 տոկոս։

Նշենք, որ «Ժողովուրդ դաշինքը» (Cumhur İttifakı) ստեղծվել է 2018-ի փետրվարին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի միջև։ Այն աստիճանաբար իր մեջ է համախմբել նաև Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրման կողմնակից քաղաքական կուսակցություններին, ինչպիսիք են «Մեծ միասնություն»  և «Կրկին բարօրություն» կուսակցությունները։ «Ժողովուրդ» դաշինքն այս պահին Թուրքիայի մեջլիսում ունի 337 մադատ (ընդհանուր 600-ից)։  «Ժողովուրդ» դաշինքի ընդդիմադիր «Ազգ» դաշինքը ստեղծվել է 2018 թ․ մայիսին ԺՀԿ-ի, «Լավ», «Երջանկություն» և «Ժողովրդավարական» կուսակցությունների մասնակցությամբ։

Աղբյուր`    cumhuriyet.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}