• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 11:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:26, 08 Հոկտեմբեր 2021

Թուրքիայի արտգործնախարարն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ուկրաինացի իր պաշտոնակցի հետ Լվովում տված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Չավուշօղլուն  հայտնել է, որ ի տարբերություն Ֆրանսիայի` Թուրքիայի պատմության մեջ չի եղել այն սև բիծը, որը կոչվում է «գաղութատիրություն»:

Այս մասին Չավուշօղլուն ասել է ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարության, որտեղ նա նշել էր, որ հիանում է, թե ինչպես է Թուրքիան կարողացել Ալժիրում  մոռացության տալ այդ երկրում իր ունեցած դերակատարումը՝ ակնարկելով, որ ավելի վաղ շրջանում Ալժիրը եղել Օսմանյան կայսրության տիրապետության տակ:

Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան դրական է գնահատում Ֆրանսիայի քայլերը, որոնք ուղղված են սեփական «գաղութատիրական» անցյալի հետ առերեսվելուն: Միաժամանակ նա Մակրոնի խոսքերը և այդ թեմայի մեջ Թուրքիային ներքաշելու փորձերը համարել է մեծ սխալ։

Չավուշօղլուն նաև նշել է, որ Թուրքիայի հետ պետք է ոչ թե մամուլի միջոցով, այլ ուղիղ խոսել: Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով՝ Մակրոնի այդօրինակ հայտարարությունը պայմանավորված է Ֆրանսիայում սպասվող ընտրություններով: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}