Քաղաքական12:55, 13 Հոկտեմբեր 2021
Անգելա Մերկել. «Թուրքիային չեք կարող անտեսել»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Երուսաղեմ կատարած այցի ընթացքում պատասխանել է լրագրողի՝ Թուրքիայի վերաբերյալ հարցին։ Մերկելը նշել է, որ Թուրքիան անօրինական միգրացիայի դեմ պայքարում Եվրոպական միության (ԵՄ) համար կենտրոնական դեր է խաղում։
«Թուրքիային չեք կարող անտեսել։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դեպի ԵՄ անօրինական միգրացիայի դեմ պայքարում կենտրոնական դեր է խաղում։ Եթե անգամ հիմնական հարցերում դիրքորոշումները տարբեր են, պետք է կրկին իրատեսական համաձայնությունների գալ։ Պետք է շարունակենք միմյանց հետ խոսել»,- նշել է Մերկելը։
Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը վերջին անգամ, որպես Գերմանիայի կանցլեր, Թուրքիայի կմեկնի հոկտեմբերի 16-ին։ Այցի շրջանակում նա հանդիպում կունենան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |