• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 11:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:53, 13 Հոկտեմբեր 2021

Թուրք գեներալի կարծիքով ՌԴ-ն կարող է թույլ տալ թուրքերին ռազմական նոր օպերացիա սկսել քրդեի դեմ Սիրիայում

Թուրք գեներալի կարծիքով ՌԴ-ն կարող է թույլ տալ թուրքերին ռազմական նոր օպերացիա սկսել քրդեի դեմ Սիրիայում

Թուրքական մամուլում և վերլուծական շրջաններում շարունակում են խոսել Սիրիայում  Թել Ռըֆաթի ուղղությամբ քրդական ուժերի դեմ Թուրքիայի հնարավոր նոր ռազմական գործողությունների մասին: Այդ հարցի շուրջ թուրք պահեստազորային գեներալ-լեյտենենանտ, վերլուծաբան Նայիմ Բաբուրօղլուն թուրքական ընդդիմադիր «Cumhurriyet» թերթի հետ կիսվել է իր կանխետսումներով և մտքերով:

Օրերս Թուրքիայի նախագահը կառավարության ժողովից հետո ակնարկեց, որ Թուրքիայի «համբերության բաժակը լցվել է» և կարող է ռազմական գործողություն իրականացվել՝ կամ թուրքական բանակի, կամ էլ Սիրիայի այդ հատվածում ազդեցիկ ուժերի միջոցով:

Ըստ նրա, եթե իր կանխատեսումները նոր ռազմական գործողության մասին իրականություն դառնան, ապա այն տեղի կունենա միայն Ռուսաստանի հետ համաձայնության դեպքում :

Վերլուծաբանի դիտարկմամբ, եթե Թուրքիան գնա այդ քայլին, ապա Անկարային անհրաժեշտ է նաև օդային հարվածներ հասցնել, իսկ այդ օդային տարածքի մի մասը գտնվում է ռուսական և ամերիկյան ուժերի վերահսկողության տակ: Այդ իսկ պատճառով նա ենթադրում է, որ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ՌԴ ու Թուրքիայի նախագահների միջև բանակցություններ են եղել այդ հարցի շուրջ:

«Իդլիբից թուրքական զորքի դուրս գալու դիմաց Ռուսաստանը կարող է կանաչ լույս վառել թուրքական բանակի առաջ Թել Ռըֆաթում ռազմական գործողություն իրականացնելու համար: Չեմ կարծում, որ թուրքական ուժերը, կամ «Սիրիայի ազատ բանակը» ցամաքային ռազմական գործողություն կիրականացնի առանց Ռուսաստանի հետ համագործակցության: Առանց օդային ուժերի աջակցության նման ռազմական օպերացիան չափազանց վտանգավոր կլիներ, չեմ կարծում, որ քաղաքական իշխանությունը կգնար նման  քայլի»,- ասել է սյունակագիրը:

Նա նաև նկատել է տալիս, որ Եփրատից արևելք ընկած հատվածի օդային տարածքը գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ, իսկ արևմտյան հատվածը՝ Ռուսաստանի, այդ իսկ պատճառով Թուրքիայի ռազմական գործողություններն առանց այդ երկու երկրների համաձայնության անհնարին է: Ըստ նրա, եթե Թուրքիան չստանա այդ երկու երկրների համաձայնությունն, Անկարան այնուամենայնիվ կարող է ռազմական գործողություն սկսել, բայց բավարարվելով միայն հրետանային հարվածներներով քրդերի հենակետերի վրա:

Աղբյուր`    Cumhurriyet.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}