• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան15:24, 13 Հոկտեմբեր 2021

Չավուշօղլու. «ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չեն պահում իրենց խոսքը»

Չավուշօղլու. «ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չեն պահում իրենց խոսքը»

Թուրքիայի արտաքին գործերի  նախարար Մևլութ Չավուշօղլուն Նիկարագուայի գործընկերոջ հետ հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Սիրիայի խնդրին:

Օրեր առաջ Սիրիայի հյուսիսային շրջաններում սպանվել էին 2 թուրք ոստիկիան, 2-ը վիրավորվել էր, ինչը թուրքական կողմը որակել էր Սիրիայի քրդական ուժերի կողմից իրականացված «ահաբեկչական հարձակում»:

Չավուշղօլուն այս թեմայի համատեքստում հայտարարել է, որ Թուրքիան անելու է ամեն անհրաժեշտ գործողություն Սիրիան (հյուսիս, հյուսիս-արևելյան շրջանները) «ահաբեկիչներից» մաքրելու համար:

Չավուշօղլուի խոսքով՝ Սիրիայում  քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) իրականացրած հարձակումների համար պատասխանատու են նաև Ռուսաստանը և ԱՄՆ-ն:

Այս համատեքստում նա Ռուսաստանին մեղադրել է սիրիական Թել Ռըֆաթ և Մանբիչ շրջաններից «ահաբկիչներին» հեռացնելու մասին տված խոստումը չկատարելու մեջ:

«Հաշվի առնելով այն, որ նրանք (ԱՄՆ-ն և Ռուսաստանը) չեն պահում իրենց խոսքը՝ մեզ մնում է մեր գործն ինքնուրույն գլուխ բերել»,-շեշտել է Չավուշօղլուն:

Նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական YPG-ին համարում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) ճյուղավորումը:

Հիշեցնենք, որ Սիրիայում նոր հնարավոր ռազմական գործողություն սկսելու մասին ակնարկել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան: Նախօրեին նա, անդրադառնալով օրերս Սիրիայի  հյուսիսում թուրք ոստիկանների վրա իրականացված հարձակմանը, ասել էր. «Մենք վճռական ենք տրամադրված մեր դեմ ծառացած սպառնալիքները չեզոքացնելու հարցում, դա կլինի կամ այնտեղի (Սիրիայի-խմբ) ազդեցիկ ուժերի, կամ էլ մեր սեփական միջոցներով: Մեր ոստիկանների դեմ իրականացված վերջին հարձակումները լցրել են մեր համբերության բաժակը»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}