• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:31, 14 Հոկտեմբեր 2021

Թուրքիան Սիրիայի քրդերի դեմ նոր ռազմական օպերացիա է նախապատրաստում

Թուրքիան Սիրիայի քրդերի դեմ նոր ռազմական օպերացիա է նախապատրաստում

Թուրքական լրատվամիջոցները շարունակում են քննարկել թուրքական զինված ուժերի հնարավոր ռազմական նոր գործողությունը Սիրիայի քրդերի դեմ:

Ավելի վաղ և՛ Թուրքիայի նախագահը, և՛ արտգործնախարարը ակնարկել էին նշյալ ռազմագործողության մասին: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ռազմական գործողությունները քրդերի դեմ իրականացվելու են Մանբիչ, Թել Թեմիր, Այն Իսա և Թել Ռըֆաթ շրջանների ուղղությամբ:

«Turkiye» պարբերականը հարցազրույց է անցկացրել Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումների  հրամանատարների հետ, որոնց անունները չեն հրապարակվում: Ինչպես հայտնի է, Սիրիայի «Ազատ բանակը» համարվում է թուրքերի դաշնակիցը և Անկարան մեկ անգամ չէ, որ նրանց միջոցով կամ օգնությամբ Սիրիայի քրդերի դեմ ռազմական օպերացիաներ է իրականացրել:

Նշվում է, որ արդեն բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են ռազմագործողությունը սկսելու համար: Հիմա տեղի զինյալները սպասում են թուրքերի հրամանին:

Ավելի վաղ թուրք պահեստազորային գեներալ Նայիմ Բաբուրօղլուն ասել էր, որ առանց ԱՄՆ-ի ու Ռուսաստանի թույլտվության Թուրքիան չի կարողանա լիարժեք գործողություն իրականացնել քրդերի դեմ, քանի որ այդ տարածքի օդային սահմանը գտնվում է երկու գերտերությունների վերահսկողության տակ:

Աղբյուր`    Tgrthaber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}