Տարածաշրջան11:30, 15 Հոկտեմբեր 2021
Ռուսաստանը զգուշացրել է Թուրքիային Սիրիայի հյուսիսի վերաբերյալ
Սիրիայի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի ամբողջ երկրի տարածքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը:
«Մենք հանդես ենք գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության պահպանման օգտին: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է և դրա հիման վրա մենք շփումներ ենք իրականացնում, այդ թվում Թուրքիայի հետ: Այսօր մենք ասում ենք, որ Սիրիայի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի երկրի ամբողջ տարածքում»,-ասել է ռուս պաշտոնյան:
Նշենք, որ Սիրիայի հյուսիսային շրջանների մի մասը փաստացի գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ: Առաջիկայում Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ: Ռազմական օպերացիան ընթանալու է այն շրջաններում, որոնք դեռևս քրդերի վերահսկողության տակ են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |