Քաղաքական15:55, 22 Հոկտեմբեր 2021
Թուրքիայի և Հարավային Կորեայի միջև երկու նոր պայմանագիր է կնքվել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սեուլում երկու պայմանագիր է ստորագրել Հարավային Կորեայի իր գործընկերոջ՝ Չունգ Էուի Յոնգի հետ։
Պայմանագրերը վերաբերում են կրկնակի հարկման կանխման և գիտակրթական ոլորտում երկկողմ համագործակցությանը։ Դրանք ստորագրվել են երկու երկրների արտգործնախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումից հետո։
Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Չավուշօղլուն Կորեայի արտգործնախարարի հրավերով այցելել է Հարավային Կորեա։ Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության՝ Կորեայում կայանալիք հանդիպումներում քննարկվելու են Թուրքիա-Հարավային Կորեա հարաբերությունները, մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ։ Այցի շրջանակում Չավուշօղլուին ընդունելու է նաև Կորեայի վարչապետ Կիմ Բու Գյոմը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |