Քաղաքական14:09, 23 Հոկտեմբեր 2021
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ․ «Կա՛մ F-35-երը, կա՛մ գումարը»

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչն անդրադարձել է ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռների հարցում Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առկա խնդիրներին։
Նա հիշեցրել է, որ Թուրքիան F-35-երի ծրագրից դուրս էր մնացել ռուսական «Ս-400» ՀՕՊ համակարգերը գնելու պատճառով։ Նշելով, որ F-35 կործանիչները ձեռք բերելու համար Թուրքիան վճարել էր 1,4 մլրդ դոլար՝ Բիլգիչը հայտնել է, որ խնդրի լուծման համար Թուրքիան մի քանի տարբերակ ունի։
Բիլգիչը, պնդելով, որ Թուրքիան այս ծրագրի հարցում իր ստանձնած պարտավորությունները կատարել է, 1,4 մլրդ դոլար վճարում է կատարել, հանգուցալուծման հետևյալ բանաձևն է առաջարկել․ «Մեր տարբերակներն են․ կա՛մ վերադառնում ենք F-35-երի ծրագրին, կամ մեր գումարը վերադարձնում են։ Մեր F-16-ները արդիականացնելու հարցն էլ կա օրակարգում, որի շուրջ քննարկումները շարունակվում են»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պահանջով Թուրքիան դուրս էր մնացել F-35-երի արտադրության ծրագրից, երբ գնել էր ռուսական «Ս-400» ՀՕՊ համակարգերը։ Բացի այդ ԱՄՆ-ն հրաժարվել էր Թուրքիային հանձնել արդեն իսկ նրա կողմից գնված, բայց դեռևս ԱՄՆ-ում գտնվող 5 ինքնաթիռները, ինչպես նաև դադարեցվել էին ծրագրի շրջանակներում թուրք օդաչուների վերապատրաստումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |