Քաղաքական17:06, 25 Հոկտեմբեր 2021
ԵՄ ներկայացուցիչ․ «Թուրքիան պարտավոր է ենթարկվել ԵԽ կառույցների որոշումներին»

Եվրամիության (ԵՄ) Թուրքիայի պատվիրակության նախագահ, դեսպան Նիկոլաուս Մեյեր-Լանդրուտը անդրադարձել է Օսման Կավալային ազատ արձակելու կոչ արած 10 երկրների դեսպաններին վտարելու Թուրքիայի որոշմանը։
Մեյեր–Լանդրուտը նշել է, որ Թուրքիան՝ որպես Եվրախորհրդի հիմնադիր անդամ, ինչպես և մյուս անդամ երկրները, պարտավոր է ենթարկվել ԵԽ կառույցների որոշումներին։ «Այդ կառույցներից մեկն էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է (ՄԻԵԴ) և ակնկալվում է, որ Թուրքիան պետք է ենթարկվի նրա որոշումներին», - նշել է դեսպանը։
Նշենք, որ Նիկոլաուս Մեյեր-Լանդրուտը մասնակցել է հոկտեմբերի 21-22-ին Դալյանում և Բոդրումում կազմակերպված միջազգային միջոցառումներին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով 10 երկրների դեսպանների՝ Օսման Կավալային ազատ արձակելու կոչ անող համատեղ հայտարարությանը, նշել էր․ «Այդ Սորոսի մնացորդին պաշտպանողները մտատանջվում են, թե ինչպես կարող են հասնել դրա ազատ արձակմանը։ Բայց ես մեր արտգործնախարարին ասել եմ, որ մենք չենք կարող մեզ նման ճոխություն թույլ տալ՝ դրանց մեր երկրում պահելու»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |