Տնտեսական19:53, 25 Հոկտեմբեր 2021
Ծաղրանկարով քննադատվում է Թուրքիայի իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախկին պատգամավոր Մեհմեդ Մեթիները Twitter-ի իր էջում ծաղրանկար է հրապարակել՝ այս անգամ այդպես քննադատելով Թուրքիայի իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը։
Մեթիները նկարը հրապարակել է «իմաստալից և նույնքան էլ ծիծաղելի ծաղրանկար» մեկնաբանությամբ։ Դրանում ծաղրանքի է ենթարկվում Թուրքիայում ավտոմեքենաների գների օրեցօր բարձրացումը, ինչը պայմանավորված է դոլարի նկատմամբ թուրքական լիրայի շարունակվող արժեզրկմամբ։
Ծաղրանկարում ձիերի և ավանակների պարանոցներից կախված է «տրվում է վարձով» գրությունը, իսկ նրանց առջևում նստած մարդն ասում է, որ «ամենաքիչը ձիերն ու ավանակներն են վառելիք ծախսում»։ Ձիերի դիմաց՝ հատակին, դրված է մի պարկ կեր և խոտ՝ «կեր՝ 250 լիրա» և «խոտ՝ 650 լիրա» գրություններով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |