• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 18:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական16:42, 26 Հոկտեմբեր 2021

Թուրքիայում իշխող ուժի համակիրները լքում են «Էրդողանի նավը»

Թուրքիայում իշխող ուժի համակիրները լքում են «Էրդողանի նավը»

Հոկտեմբերին տարբեր հետազոտական կենտրոններ սոցհարցումներ են իրականացրել Թուրքիայի մի շարք շրջաններում ընտրությունների դեպքում բնակչության կողմնորոշվածությունը պարզելու նպատակով: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ)համակիրների թիվը նվազել է:

ORC հետազոտական կենտրոնի տնօրեն Մեհմեթ Փյոսթեքին հրապարակել է իշխող կուսակցությունը՝ ԱԶԿ-ն լքելու և  կուսակցական շարքերը փոխելու պատճառները։

Փյոսթեքիի հաղորդմամբ՝  սոցհարցման արդյունքներով ԱԶԿ-ի այն համակիրները, որոնք դժգոհ են իշխող ուժի տնտեսական քաղաքականությունից հակված են աջակցել Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի հիմնած «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությանը և Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ «Ապագա» կուսակցությանը (Gelecek Partisi)։  ORC-ի տնօրենի խոսքով՝ ԱԶԿ-ի աջակիցների շրջանում նաև գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (ԺՀԿ-CHP) և ազգայնական «Լավ» կուսակցություն (İyi Parti) անցնելու միտում կա։ Նա հավելում է, որ նրանք իշխող ուժի այն համակիրներն էին, որոնք մտահոգություններ ունեն երկրի վատ կառավարման, հետընթացի, իրավունքի ու արդարադատության ոլորտում իրականացված քաղաքականության շուրջ։ 

Աղբյուր`    cumhuriyet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}