• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 08:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:27, 28 Հոկտեմբեր 2021

Իրանցի և հայ վերլուծաբանների անդրադարձը տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին

Իրանցի և հայ վերլուծաբանների անդրադարձը տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին

«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին կայացել է «Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հետպատերազմյան իրավիճակը» թեմայով վեբինար հայ և իրանցի վերլուծաբանների մասնակցությամբ:

Վեբինարի ընթացքում շոշափվել են տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև հայ-իրանական համագործակցության խորացման հեռանկարները։

Իրանցի և հայ վերլուծաբաններն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող վտանգներին, առկա մարտահրավերներին:

Մասնակիցների թվում էին թուրքագետ Գևորգ Կալլոշյանը, իրանագետ Ժաննա Վարդանյանը, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը, ռուսական և եվրասիական ուսումնասիրությունների ու միջազգային էներգետիկ քաղաքականության հարցերով փորձագետ Շոիբ Բահման, եվրասիական հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին, Կովկասյան ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Ջաֆար Խաշեն և միջազգային հարաբերությունների գծով գիտությունների թեկնածու Էհսան Մովահեդիան։ 

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում Թուրքիայի հետապնդած նպատակների մասին զեկույց է ներկայացրել թուրքագետ Գևորգ Կալլոշյանը: Նա մասնավորապես անդրադարձել է Թուրքիայի կողմից «Զանգեզուրի միջանցքի» թեմայի շահարկմանը, ռեգիոնալ խնդիրները նոր ձևաչափերով լուծելու Թուրքիայի մտադրություններին:

Ըստ թուրքագետի՝  44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նպատակը, ցավոք, տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատումը կամ դրան նպաստող քայլերի ձեռնարկումը չէ։ Թուրքիայի հիմնական նպատակը, օգտվելով ստեղծված իրավիճակից, տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունն ամբողջությամբ իր օգտին փոխելն ու գերիշխող դիրք ձեռք բերելն է։ Այս  քաղաքականությունը, որը պարունակում է նեոօսմանիզմի և ծավալապաշտության տարրեր, իրականացվում է քաղաքական, տնտեսական և ռազմական ճանապարհներով։

Տարածաշրջանի երկրների հիմնական խնդիրն է կասեցնել Թուրքիայի վտանգավոր նկրտումների իրականացումը, որոնք սպառնում են տարածաշրջանի կայունությանը և բազմաթիվ երկրների կենսական, ազգային շահերին։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}