Տնտեսական17:06, 01 Նոյեմբեր 2021
Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանում տեղի ունեցած պայթյունը խուճապ է առաջացրել

Թուրքիայի Մերսին քաղաքում գտնվող «Աքքույու» ատոմակայանում էլեկտրական տրանսֆորմատորի պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Պայթյունը խուճապ է առաջացրել ատոմակայանի աշխատակիցների և շրջակայքի բնակիչների շրջանում։
Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ Ալի Մահիր Բաշարըրը դեպքի առնչությամբ հիշեցրել է, որ «Աքքույու» ատոմակայանի կառուցման ընթացքում մի շարք խնդիրներ են եղել․
«Դեռևս կառուցման փուլում գետնին բազմիցս ճաքեր են առաջացել։ Ճանապարհային աշխատանքների համար պայթեցված դինամիտների պատճառով մեծ վնաս է հասցվել շրջակա տներին։ Հիմա էլ տրանսֆորմատորում է հրդեհ առաջանում։ Ինչպես նախկինում ասել եմ, այս ատոմակայանի կառուցմամբ դինամիտ են տեղադրում Մերսինում՝ Միջերկրական ծովի հատակին»,-նշել է Բաշարըրը։
Ընդդիմադիր գործիչն ընդգծել է, որ արդեն իսկ առաջացող խնդիրները վկայում են առաջիկայում կառուցվելիք անվերահսկելի կայանի մասին և նշել է, որ այդ ատոմակայանը Մերսինի և Թուրքիայի «գլխին պատիժ է» դառնալու։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |