• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 10:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:27, 01 Նոյեմբեր 2021

Սատանովսկի. «Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում մեծ և տհաճ անակնկալ էին Էրդողանի համար»

Սատանովսկի. «Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում մեծ  և տհաճ անակնկալ էին Էրդողանի համար»

Ռուս հայտնի քաղաքագետ Եվգենի Սատանովսկին «Regionmonitor» լրատվամիջոցի հետ զրույցում անդրադարձել է Ղրիմի հարցում Թուրքիայի քաղաքականության, Սիրիայում  նոր ռազմական գործողության հավանականության, ինչպես նաև 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին:

Մասնագետների շրջանում հիմնականում առկա է  երկու կարծիք 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի ձեռքբերումների վերաբերյալ:  Առաջինն այն է, որ Թուրքիան մեծացրել է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, մասնավորապես Ադրբեջանում և Անկարան այդ առումով դարձել է տարածաշրջանի հիմնական խաղացողներից մեկը:  Մասնագետների մյուս մասը կարծում է, որ չնայած տեղի ունեցած փոփոխություններին՝ Թուրքիայի դերակատարումը տարածաշրջանում սահմանափակվել է: Եվ սահմանափակող գործոնը Ռուսաստանի Դաշնությունն է: Կարո՞ղ ենք ասել, որ Թուրքիան ռեգիոնում հասավ իր բոլոր նպատակներին արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո:

- Բոլորովին ոչ: Թուրքիայի նպատակն էր  լիովին վերահսկողություն սահմանել Ադրբեջանում տիրող իրավիճակի և զարգացումների վրա: Այժմ Թուրքիայի նպատակն է նաև վերահսկողություն սահմանել Հայաստանի տարածքի նկատմամբ, նվազագույնը  տնտեսական առումով: Սա շատ բարդ խնդիր է, բայց այնուամենայնիվ Թուրքիան ունի նման նկրտումներ և Անկարան մշակում է համապատասխան ծրագրեր այդ առումով, հիմնվելով Բալկանների փորձի վրա: Թուրքիան այժմ վերականգնում է Բարձր Դուռը
(Օսմանյան կայսրության կառավարություն-խմբ), այդ թվում հետխորհրդային տարածաշրջանում, առաջին հերթին թյուրքախոս երկրներիում: Եվ պետք է ասել, որ որոշակի քայլեր Թուրքիան անում է այդ գծով:   

Կարելի՞ է արդյոք համարել, որ Թուրքիան ստացավ այն ամենը, ինչ ցանկանում էր: Իհարկե ոչ: Պատահական չէ, որ համացանցի թուրքական տիրույթում թուրք օգտատերերի շրջանում նկատվում էին քննադատություններ Էրդողանի հասցեին: Նրանք համարում էին, որ Էրդողանի խաղից շահեց Պուտինը, քանի որ ռուսական խաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում մեծ  և տհաճ անակնկալ էր Թուրքիայի նախագահի համար: Հետագայում արդեն կտեսնենք, թե ինչպես են թուրքերը աշխատելու ադրբեջանցիների հետ: Թուրքիայի նոր քաղաքականության մեջ Շուշիի դեկլարացիան ավելի կարևոր գործոն է, քան թե ղարաբաղյան 2-րդ պատերազմի արդյունքները: 

Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}