• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 16:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական10:46, 04 Նոյեմբեր 2021

Թուրքիան դարձել է ամենամեծ ծավալով հացահատիկ ներկրող երկիրն աշխարհում

Թուրքիան դարձել է ամենամեծ ծավալով հացահատիկ ներկրող երկիրն աշխարհում

Թուրքիայում ազգայնական ընդդիմադիր «Լավ» կուսակցության պատգամավոր Դուրսուն Աթաշը և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մեհմեթ Գյոքերը քննադատել են երկրի իշխանությունների ագրարային քաղաքականությունը։  

Թուրքիան 2020-ին դարձել է ամենամեծ ծավալով հացահատիկ ներկրող երկիրն աշխարհում։ 2019-ին Թուրքիայի հացահատիկի ներմուծման ծավալները գումարային արտահայտմամբ կազմել էին 2.3 մլրդ դոլար։

2020թ. 9 մլն 750.000 տոննա չափով ցորենի ներկրմամբ մենք նույնիսկ առաջ ենք անցել 1.4 մլրդ բնակչություն ունեցող Չինաստանից։  Մենք այնպիսի վիճակում ենք հայտնվել, որ ցորեն ենք ներկրում Կանադայից ու Մեքսիկայից։ 

Աթաշը նշել է, որ մինչև իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) կառավարման շրջանը ցորենի գենային կենտրոնը Թուրքիան էր, իսկ հացահատիկի ամբարը՝ «Անատոլիան»(Թուրքիայի արևելյան շրջաններ)։ 

«Սակայն գյուղատնտեսական անհաջող քաղաքականության պատճառով այնպիսի վիճակում հայտնվեցինք, որ նույնիսկ ցորեն ենք ներկրում։  Մեր մշակած ընդհանուր ցորենի կեսը ներմուծում ենք արտերկրից»,- ասել է ընդդիմադիր գործիչը։

Նրա հաղորդմամբ՝ 2020թ. Թուրքիան ցորենի ներկրման համար վճարել է 2.3 մլրդ դոլար։ Ընդ որում եթե իր հողագործից ցորենը գնել է 2.480 թուրքական լիրայով, ապա ներկրման համար վճարել է 3.230 լիրա։  

ԺՀԿ-ական պատգամավոր Մեհմեթ Գյոքերն իր հերթին հայտնել է, որ 2003թ. սկսած Թուրքիայում մոտ 654.000 հողագործ դադարել է զբաղվել գյուղատնտեսությամբ։  

Նշենք, որ նախորդ տարիներին ներմուծման ծավալների շարունակական ու արագ աճը Թուրքիայի պատկան մարմինները բացատրում էին, նրանով, որ ներմուծված հումքից ալյուր ու մակարոն է արտադրվում ու արտահանվում։ Այս փաստարկը, սակայն, համոզիչ չի թվում մի շարք մասնագետների, որոնց պնդմամբ թուրք հողագործները սկսել են ցորեն չցանել, քանի որ դրա եկամտաբերությունը լավ չէ երկրում։ Այս պահին էլ երկրում ավելի քան 4 մլն հեկտար ցանքատարածություններ դատարկ են մնում։

Աղբյուր`    artigercek.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}