• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 10:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:05, 05 Նոյեմբեր 2021

Չավուշօղլու․ «Թուրքիան և ԱՄՆ-ն խնդիրների քննարկման աշխատանքային խումբ կստեղծեն»

Չավուշօղլու․ «Թուրքիան և ԱՄՆ-ն խնդիրների քննարկման աշխատանքային խումբ կստեղծեն»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում ներկայացրել է նախարարության 2022թ․ բյուջեն։ Նա անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին։ Հայտնել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առկա խնդիրները քննարկելու համար երկկողմ աշխատանքնային խումբ կստեղծվի։ Նաև նշել է, որ այդ առաջարկն արել է անձամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Չավուշօղլուի խոսքով՝ աշխատանքային խմբի ձևավորման ուղղությամբ համապատասխան նախարարությունները և հաստատություններն արդեն աշխատանքներ են տանում։

Անդրադառնալով G20 գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման՝ Չավուշօղլուն նշել է, որ հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում։

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հանդիպման ընթացքում Էրդողանն ամերիկացի գործընկերոջը փոխանցել է Թուրքիայի տեսակետը թուրք-ամերիկյան հարաբերությունների մի շարք խնդիրների վերաբերյալ։  Մասնավորապես նշել է, որ ԱՄՆ-ի աջակցությունը Սիրիայի քրդական ուժերին, ԱՄՆ-ում գյուլենականների ներկայությունը, համադրելի չեն դաշնակցային հարաբերությունների ոգուն։ Նմանապես և համադրելի չեն ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի գնման պատճառով Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}