Քաղաքական11:39, 05 Նոյեմբեր 2021
Թուրք պատգամավորը՝ Չավուշօղլուին․ «Սիրիայի հարցում անձամբ դուք լուրջ մեղք ունեք»

«Քրդերի» ֆոբիան Թուրքիայի սիրիական քաղաքականության մեջ լուրջ սխալների պատճառ է դարձել։ Թուրքիան Սիրիայում գործած շատ մեղք ունի։
Այս մասին Թուրքիայի խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովի նիստում հայտարարել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մեհմեդ Բեքարօղլուն։
Ընդդիմադիր պատգամավորը խիստ քննադատել է Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը՝ հեգնելով այն հիմնավորումները, թե թուրքական զինուժը Սիրիա է մուտք գործել Թուրքիայի ներքին անվտանգության համար։
«Ինչպե՞ս է պայմաններ ստեղծվել Սիրիա մուտք գործելու համար։ Ինչպե՞ս Սիրիան դադարեց լինել մեկ պետություն և բաժանվեց երեքի։ Սիրիայում մենք շատ մեղք ունենք։ 600 հազար մարդ մահացավ, որից 50 հազարը երեխա։ 7 միլիոն մարդ զրկվեց տնից և հայրենիքից»,-նշել է պատգամավորը և շեշտել, որ այդ ամենի մեջ մեղավոր են նաև թուրքական իշխանությունները։
Պատգամավոր Բեքարօղլուն հետևյալ կերպ է դիմել Թուրքիայի արտաքին գերծերի նախարար Մևլութ Չավուշօղլուին․
«Այստեղ անձամբ դուք լուրջ մեղք ունեք։ Մեղքը պարոն Ահմեդ Դավութօղլուի վրա գցելով չեք կարող փրկվել, դուք բոլորդ միասին եք արել այս ամենը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |