Քաղաքական12:54, 08 Նոյեմբեր 2021
Թուրքիայի նախագահը պահանջել է դադարեցնել քաղաքացուն հայհոյած պատգամավորի լիազորությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ազգայնական «Լավ» կուսակցության (İYİ Parti) առաջնորդ Մերալ Աքշեներից պահանջել է դադարեցնել կուսակցության պատգամավոր Լյութֆյու Թյուրքանի լիազորությունները, քանի որ վերջինս հայհոյել է սպանված զինվորի ընտանիքի անդամին։
«Նահատակի ընտանիքին նման կերպով հայհոյելը մոռացության տալու բան չէ»,- հայտարարել է Էրդողանը։ Նա շեշտել է, որ եթե Աքշեները վերջ չդնի Թյուրքանի պատգամավորությանը, ապա նշանակում է, որ համամիտ է նրա հետ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին պատգամավոր Լյութֆյու Թյուրքանը Թուրքիայի Բինգյոլ նահանգում հայհոյանքով էր պատասխանել մի քաղաքացու, որը նշել էր, թե «Լավ» կուսակցությունը մոտ է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ-HDP)։ Այդ տեսագրությունն աղմուկ էր բարձրացրել համացանցում, ինչից հետո Թյուրքանը ներողություն էր խնդրել և հրաժարվել կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարի պաշտոնից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |