Քաղաքական14:08, 09 Նոյեմբեր 2021
Թուրք հայտնի գրողը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունը հեռանալու է

Թուրք հայտնի գրող Ահմեթ Ումիթը թուրքական «Halk TV»-ի եթերում վստահություն է հայտնել, որ Թուրքիայում իշխանափոխություն է լինելու։ Նա նշել է, որ այդ մասին են վկայում իրականացվող սոցհարցումները և մարդկանց սոցիալական ծանր վիճակը։
«Ես վստահ եմ, որ այսօրվա իշխանությունը հեռանալու է։ Եթե նայեք սոցհարցումներին, ապա դուք էլ կհամոզվեք։ Եթե շուկա գնաք, կտեսնեք, որ մարդիկ չեն կարողանում գնումներ կատարել։ Հացը, տրանսպորտը, բենզինը․․․ ամեն ինչ ահավոր է։ Ձմեռը դժվարությամբ է գալու»,- ընդգծել է Ումիթը։
Նա քննադատել է իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությանն այն բանի համար, որ վերջինս բացարձակ իշխանության է ձգտում։
«Երբ ասում եք՝ ես եկել եմ ու ամենաճիշտը ես եմ ներկայացնում, ինձնից բացի բոլորը սխալ են, դավաճան են, ապա այդ դեպքում երկիրը կործանվում է»,- իշխող կուսակցությանն է դիմել թուրք գրողը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |