Տնտեսական15:34, 11 Նոյեմբեր 2021
Թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել
Երեկ թուրքական ազգային արժույթը՝ լիրան թարմացրել է արժեզրկման ռեկորդը։ Ժամը 11։45-ի դրությամբ 1 դոլարի նկատմամբ սահմանվել է 9,97 թուրքական լիրայի փոխարժեք։
Լիրան արժեզրկվել է նաև եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այս պահին արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 դոլար/11.3915 եվրո փոխարժեքով։
Վերջին ամիսների ընթացքում թուրքական լիրան շարունակ արժեզրկման ռեկորդներ է գրանցում։ Դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքի նախորդ հակառեկորդը եղել էր հոկտեմբերի 25-ին (1 դոլար/9,85 լիրա), երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր 10 երկրների դեսպանների «անցանկալի անձ» հայտարարելու մտադրության մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |