Քաղաքական11:30, 16 Նոյեմբեր 2021
Փայլանը Էրդողանին նմանեցրել է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերին

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր Կարո Փայլանը թուրքական «Halk TV»-ի եթերում կոշտ քննադատություններ է հնչեցրել Թուրքիայի նախագահի և ընդդիմադիր կուսակցապետերի հասցեին։
Փայլանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նմանեցրել է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերին։
Նրա խոսքով՝ Թուրքիայում նախագահի պաշտոնը պետք է անպայման դեմոկրատական արժեքներ դավանող գործիչ զբաղեցնի և չպետք է երկիրը հանձնել ֆաշիստներին։
Նա իշխանություններին մեղադրել է տնտեսությունում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ թուրքական ազգային արժույթի՝ թուրքական լիրայի աննախադեպ արժեզրկման հարցում վարած սխալ քաղաքականության, ինչպես նաև արտաքին ու ներքին քաղաքականության բացթողումների համար։
Փայլանը գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին և ազգայնական «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեներին քննադատել է իշխանությունների դեմ հստակ դիրքորոշում չունենալու և քրդամետ կուսակցության վերաբերյալ հակասական հայտարարություններով հանդես գալու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |