Տնտեսական10:53, 19 Նոյեմբեր 2021
Թուրքիայում միլիոնատերերի թիվն աճել է 53 տոկոսով

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության փոխնախագահ Վելի Աղբաբը զեկույց է պատրաստել կորոնվաիրուսի համավարակի տարածումից ի վեր Թուրքիայում միլիոնատերերի թվի և հարստության վերաբերյալ։
Ըստ այդ զեկույցի՝ 2020 թվականի մարտ ամսից հետո Թուրքիայում միլիոնատերերի թիվն աճել է 53 տոկոսով՝ հասնելով 376․787-ի։ Նույն ժամանակահատվածում 54 տոկոսով աճել է նրանց ունեցվածքը՝ հասնելով 2 տրիլիոն 392 միլիարդ թուրքական լիրայի։
«Նվազագույն աշխատավարձ ստացողը, թոշակառուն, պետական աշխատողը սովի և աղքատության շեմից ներքև պայքարում է հաց վաստակելու համար, սակայն համավարակի տարածումից հետո Թուրքիայում միլիոնատերերի թիվն աճել է 53 տոկոսով: Այս իրավիճակը Թուրքիայում եկամուտների անարդարության վերջին կետն է»,-նշել է ընդդիմադիր գործիչը զեկույցը ներկայացնելիս։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |