Քաղաքական12:24, 22 Նոյեմբեր 2021
Անկարան արձագանքել է Աթենքին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը գրավոր հայտարարությամբ հակադարձել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասին։
Թանժու Բիլգիչը նշել է, թե իբր Հունաստանը չի կարողանում մարսել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում Թուրքիայի ունեցած առանցքային դերը։
«Ողջախոհության, ազնվության և անկեղծության ենք հրավիրում Հունաստանին, որը մի կողմից երկխոսություն է ասում, իսկ մյուս կողմից ամեն օր Թուրքիայի վերաբերյալ թշնամական և սադրիչ հայտարարություններ է անում»,-շեշտել է նա։
Հիշեցնենք, որ Աթենքում Եգիպտոսի, Ֆրանսիայի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ Դենդիասը հայտարարել էր, որ տարածաշրջանում Հունաստանի առջև ծառացած դժվարությունների ընդհանուր հայտարարը իրենց հարևան Թուրքիան է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |