Տնտեսական15:08, 24 Նոյեմբեր 2021
Լիրայի արժեզրկման պատճառով որոշ ընկերություններ դադարեցրել են վաճառքը

Վերջին օրերին թուրքական լիրայի կտրուկ արժեզրկման հետևանքով գյուղատնտեսական ոլորտում գնաճ է արձանագրվել: Որոշ կազմակերպություններ հայտարարել են իրանց արտադրանքի վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին: Մասնավորապես պարարտանյութեր և թունաքիմիկատներ արտադրող ընկերությունները Թուրքիայի տարբեր շրջաններում իրենց մասնաճյուղերին տեղեկացրել են վաճառքի ժամանակավորապես դադարեցման մասին:
Ընկերություններից մեկի ներկայացուցիչը բացատրել է, որ փոխարժեքի շարունակական աճի պատճառով բարձրանում է հումքի արժեքը, ինչի հետևանքով իրենք չեն կարողանում արտադրանքի համար գին սահմանել, բացի այդ շուկայում առաջացել է հումքի ձեռքբերման խնդիր: Արդյունքում ընկերությունները ստիպված են առժամանակ դադարեցնել իրենց արտադրանքի վաճառքը:
Պատվերների ընդունումը դադարեցրել է Թուրքիայում սուրճի վաճառքով զբաղվող ամենահայտնի «Kurukahveci Mehmet Efendi» ընկերությունը: Վերջինի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ պատվերների ընդունումը հետաձգվել է անորոշ ժամկետով և վերասկսելու դեպքում հավելյալ հայտարարություն կանեն:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին թուրքական լիրան շարունակաբար արժեզրկվում է, իսկ վերջին օրերին անկայուն անկում է գրանցվում: Նոյեմբերի 23-ի դրությամբ 1 դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 13․42-ի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |