Քաղաքական15:36, 26 Նոյեմբեր 2021
Քըլըչդարօղլուն հեգնել է Էրդողանին Էմիրությունների նկատմամբ դիրքորոշման փոփոխության համար

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հեգնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշման կտրուկ փոփոխությունն Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նկատմամբ։
«Միշտ ասում եմ․ Պալատի ամեն ինչը սուտ ու կեղծիք է, դատարկ ընկալում։ Ակնթարթ չանցած կդավաճանեն իրենց գործին, եթե դրա վերջում փող լինի»,- ընդգծել է Քըլըչդարօղլուն՝ մեղադրելով Էրդողանին ոչ սկզբունքայնության մեջ։
Ընդդիմադիր կուսակցապետը Twitter-ի իր էջում նման գրառում է կատարել Թուրքիա-ԱՄԷ լարված հարաբերությունների ֆոնին Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի՝ Անկարա կատարած այցից հետո։ Այցի շրջանակում նա առանձին և ընդլայնված կազմով հանդիպումներ է անցկացրել Թուրքիայի նախագահի հետ։ Երկու երկրների միջև մի շարք պայմանագրեր են ստորագրվել, որոնց համաձայն՝ Թուրքիայում 10 տարբեր ոլորտներում ներդրումներ են արվելու։
Հիշեցնենք, որ Թուրքիա-ԱՄԷ հարաբերությունները լարվել են Եգիպտոսում ռազմական հեղաշրջման փորձին ԱՄԷ-ի աջակցությունից հետո։ Տրածաշրջանում ազդեցության համար երկու երկրների պայքարը սրվել է Լիբիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ ԱՄԷ-ն Եգիպտոսի հետ միասին Լիբիայում աջակցել է գեներալ Հալիֆե Հաֆթարին, իսկ Թուրքիան՝ Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը։ Թուրքիան ԱՄԷ-ին քննադատել է Եմենի հարցում ունեցած դիրքորոշման և Իսրայելի հետ դիվանագիտական կապեր հաստատելու համար։ Երկկողմ լարվածության պատճառ է նաև այն, որ ԱՄԷ-ում է գտնվում Թուրքիայում կազմակերպված հանցավոր խմբի ղեկավար ճանաչված Սեդաթ Փեքերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |