• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:42, 03 Դեկտեմբեր 2021

Թուրքիայի ԱԳՆ-ն կոշտ է արձագանքել Հաթայի անեքսիայի 82-րդ տարելիցի կապակցությամբ Սիրիայի խորհրդարանի հայտարարությանը

Թուրքիայի ԱԳՆ-ն կոշտ է արձագանքել Հաթայի անեքսիայի 82-րդ տարելիցի կապակցությամբ Սիրիայի խորհրդարանի հայտարարությանը

Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը «սանձարձակ և ապօրինի» է որակել Սիրիայի խորհրդարանի հայտարարությունն առ այն, որ Հաթայը (նախկին Ալեքսանդրետի սանջակը) Սիրիայի բռնազավթված տարածքների մասն է։

«Կտրականապես մերժում ենք որևէ կերպ Սիրիայի ժողովրդին չներկայացնող, ժողովրդավարական լեգիտիմությունից զուրկ Ժողովրդական ժողովի սանձարձակ և ապօրինի հայտարարությունը՝ ուղղված մեր երկրի տարածքային ամբողջականության դեմ»,- շեշտել է Բիլգիչը։

Նա նաև նշել է, թե «Թուրքիան ինչպես հարկն է կպատասխանի իր հայրենի տարածքների նկատմամաբ ստոր հավակնություններին և իր ազգային շահերին ուղղված ցանկացած սպառնալիքի»։

Նշենք, որ Սիրիայի խորհրդարանը հայտարարությամբ է հանդես եկել նախկին սիրիական Ալեքսանդրետի սանջակի անեքսիայի 82-րդ տարելիցի կապակցությամբ։ Հայտարարությունում նշվել է, որ Հաթայը բռնազավթված սիրիական տարածքների մի մասն է։ Ընդգծվել է, որ հնարավոր ամեն ինչ արվելու է, որպեսզի Հաթայը չմնա Թուրքիայի ձեռքում և ետ վերադարձվի Սիրիային։

Հիշեցնենք, որ Ալեքսանդրետի սանջակը, Ալեքսանդրետ քաղաքին հարող մարզի նախկին անվանումն է (այժմ Թուրքիայի Հաթայի նահանգը)։ Որպես Սիրիայի մի մաս՝ Ալեքսանդրետի սանջակը 1915-1918 թվականներինին եղել է Օսմանյան կայսրության կազմում։ 1918 թվականի նոյեմբերին այն գրավել են անգլիացիները, հետո՝ ֆրանսիացիները։ 1920 թվականին Ալեքսանդրետի սանջակը մտցվել է Ֆրանսիայի մանդատին հանձնված Սիրիայի կազմի մեջ։  1937 թվականից, ձևականորեն մնալով Սիրիայի կազմում, Ալեքսանդրետի սանջակն անցել է Ֆրանսիայի և Թուրքիայի համատեղ հսկողության տակ։ 1938 թվականին այստեղ ստեղծվել է Հաթայի ինքնավարությունը։ 1939-ի հունիսին այն բռնակցվել է Թուրքիային։ Սիրիան չի ճանաչել այդ անեքսիան։

Հայերի համար նահանգը նույնպես խորհրդանշական կարևորություն ունի, քանի որ այդտեղ է գտնվում Մուսա լեռը, որտեղ 1915 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին տեղի է ունեցել հայերի ինքնապաշտպանական հերոսամարտը։ Բացի այդ նահանգում ապրել են մեծաթիվ հայեր։ 1939 թվականի անեքսիայից հետո՝ հուլիսի 16-23-ը, տեղի հայ բնակչությունը (մոտ 40 հազար) հեռացել է և հաստատվել է Սիրիայում, Լիբանանում։

 

Աղբյուր`    TRT haber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}