Քաղաքական15:15, 03 Դեկտեմբեր 2021
Անկարան Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսելու ԵԽ-ի որոշումը որակել է որպես «դատական համակարգին միջամտություն»

Թուրքիայի ԱԳՆ-ն «դատական համակարգին միջամտություն» է որակել իրավապաշտպան Օսման Քավալային ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռը չկատարելու համար Թուրքիայի դեմ «խախտման գործթընաց» սկսելու Եվրախորհրդի որոշումը։
«Եվրախորհրդին հրավիրում ենք խուսափել ընթացք տալ այս որոշմանը, որն անկախ դատական համակարգին միջամտության բնույթի ունի»,- ընդգծվել է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։
Նշվել է, թե «Եվրախորհդի նախարարների կոմիտեն պետք է հրաժարվի կողմնակալ ու ընտրողական մոտեցումից, ինչպես և բոլոր անդամ երկրների համար անաչառ մոտեցմամբ քննի ՄԻԵԴ-ի վճիռների կատարումը, եթե ցանկանում է պահպանել մարդու իրավունքների համակարգի արդյունավետությունը»։
Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեն 3 օր տևած նիստերի արդյունքում որոշել է Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսել՝ Քավալային ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռը չկատարելու համար։ Քավալան կալանավորվել է 2017-ին, իսկ 2019-ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ թուրք պաշտոնյաները Քավալայի դեմ դատական գործ են հարուցել՝ վերջինին լռեցնելու նպատակով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |