• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 09:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական18:05, 08 Դեկտեմբեր 2021

Էրդողանը կրկին դժգոհել է ԱՄՆ-ից Սիրիայի քրդերին աջակցելու համար

Էրդողանը կրկին դժգոհել է ԱՄՆ-ից Սիրիայի քրդերին աջակցելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Կատարից վերադառնալուց հետո լրագրողների հետ հանդիպմանը, ի շարս այլ թեմաների, խոսել է նաև Սիրիայի քրդերի զինված ուժերի հետ ԱՄՆ-ի համագործակցության մասին:

Լրագրողի հարցին, թե ինչպես է նա վերաբեում Սիրիայի սահմանին՝ Ալ-Հասաքայում ԱՄՆ-ի կողմից քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերի»-ի (YPG-ԺՊՈւ) հետ անցկացվող հրաձգային մարզումներին, Էրդողանն ասել է.

«Մենք Ամերիկային ասում ենք՝ դուք մեզ հրավիրում եք ահաբեկչության դեմ միավորվելու, բայց մյուս կողմից ամեն տեսակի ահաբեկիչներին (YPG-ին-խմբ.) ամեն կերպ աջակցություն եք ցուցաբերում: Դա ի՞նչ բարեկամություն է: Դա ՆԱՏՕ-ի կազմում ինչպիսի՞ միասնություն է: Տվե՛ք մեզ դրա պատասխանը: Իհարկե մեզ դրա պատասխանը չեն կարողանում տալ: Նոր եմ խոսել Բայդենի հետ: արտգործնախարարս էլ իր պաշտոնակցի հետ է խոսում այդ թեմաներով»:

Էրդողանն ավելացրել է նաև, որ հակառակ այդ ամենին՝ «Ամերիկան տարածաշրջանում սխալ քաղաքականություն է վարում: 

Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին՝ YPG-ին  դիտարկում է ահաբեկչական կազմակերպություն՝ այն համարելով Թուրքիայում գործող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ճյուղավորում սիրիական ճյուղավորում:Իսկ ԱՄՆ-ն YPG-ին համարում է կարևոր գործոն իսլամական ծայրահեղական ահաբեկիչների դեմ պայքարում ու չի դադարեցում այդ կառույցի հետ իր համագործակցությունը:

Աղբյուր`    Yenişafak

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}