Քաղաքական12:11, 09 Դեկտեմբեր 2021
Թուրքիայի մեջլիսում «Քուրդիստան» ասած պատգամավորը կպատժվի

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) պատգամավոր Նուսրեթթին Մաչինը կարգապահական տույժի է ենթարկվելու մեջլիսում «Քուրդիստան» բառն օգտագործելու համար:
Քուրդ պատգամավորը բյուջեի քննարկումների ժամանակ ունեցած ելույթում մասնավորապես ասել է. «Ապագան մենք ենք կառուցելու: Նոր Թուրքիան կառուցելիս՝ ժողովուրդների եղբայրությունն ու միասնությունը մենք ենք ապահովելու: Իշխանության ենք գալու «Թուրքիային՝ ժողովրդավարություն ու խաղաղություն, Քուրդիստանին՝ ազատություն» կարգախոսով»:
Մաչինի այս խոսքերից հետո խորհրդարանի (մեջլիսի) փոխնախագահ և Սուրրեյա Սադի Բիլգիչը բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկում է անցկացրել: Արդյունքում մի առաջարկ է դրվել քվեարկության, որով արձանագրվել է պատգամավորի օրենսդրական անձեռնմխելիությունը, միևնույն ժամանակ արգելվել է այդ խոսքերը խորհրդարանից դուրս արտասանել:
Մեկ այլ քվեարկությամբ էլ պատգամավորին արգելվել է մասնակցել խորհրդարանի հաջորդ 3 լիագումար նիստերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |