Քաղաքական09:42, 14 Դեկտեմբեր 2021
Չավուշօղլու․ «Հայաստանի հետ փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակելու»

Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ ելույթ ունենալիս արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ հարաբերությունները կարգավորելու նպատակով Թուրքիան և Հայաստանը փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ են նշանակելու։
Այս թեմայով Չավուշօղլուն մասնավորապես ասել է․ «Կովկասում եղբայր Ադրբեջանի հետ միասին տարածաշրջանային խաղաղության և բարօրության կերտման համար ինտենսիվ դիվանագիտություն ենք վարում։ Ձեզ 2 լուր եմ ուզում հայտնել։
Շուտով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերի համար փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակենք։ Ամեն քայլ անելիս Ադրբեջանի հետ միասին ենք գործելու»։
Չավուշօղլուն նաև հայտնել է, որ առաջիկայում Թուրքիան Հայաստանի հետ սկսելու է իրականացնել Երևան-Ստամբուլ չարտերային չվերթներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |