Քաղաքական14:54, 20 Դեկտեմբեր 2021
Չավուշօղլու. «Հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հնարավորինս կարճ ժամկետում»

Թուրքիայիարտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Մալայզիայի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին կրկին խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից:
Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Քայլեր ենք ձեռնարկում մեր տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը բարձրացնելու համար: Հայաստանի հետ կապված մեր վերջին քայլերն էլ կատարվել են այդ համատեքստում: Ուղիղ շփումների համար փոխադարձ հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել, նրանք հնարավորինս կարճ ժամկետում կհանդիպեն»:
Անդրադառնալով Հայաստանի հետ օդային հաղորդակցությանը՝ Չավուշօղլուն հիշեցրել է, որ մինչև սնանկանալը թռիչքներ էր իրականացնում թուրքական «Atlas Global» ավիաընկերությունը և կրկին տեղեկացրել է,Ստամբուլ-Երևան թռիչքներն իրականացնելու թույլտվության համար հայկական ու թուրքական մի քանի ընկերություններ են դիմել:
«Մեր տրանսպորտի նախարարության ու Քաղավիացիայի հետ միասին ուսումնասիրում ենք դրանք, և առաջիկա օրերին որոշ ընկերություններ կսկսեն թռիչքները»։
Չավուշօղլուն ևս մեկ անգամ հիշեցրել է, որ իրենք բոլոր այդ քայլերն անելիս խորհրդակցում են Ադրբեջանի հետ ու ավելացրել.
«Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում ամբողջական խաղաղություն հաստատվի, կյանքի կոչվեն երկրները իրար կապող տնտեսությանը նպաստող նախագծերը, այդ թվում՝ Զանգեզուրի նախագիծը: Մենք որպես Թուրքիա, մեր ձեռքից եկած աջակցությունը ցույց կտանք այդ նախագծերին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |