Քաղաքական15:05, 22 Դեկտեմբեր 2021
Էրդողան․ «Ավելի կարևոր է այն, թե ով է ղեկավարում ինտերնետը, քան այն, թե ով ունի ատոմային ռումբ»

Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մշակույթի և արվեստի բնագավառում նախագահական մրցանակների հանձման արարողության ժամանակ խոսել է փափուկ ուժի նշանակության մասին։
Ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ մեր օրերում համաշխարհային համակարգը ղեկավարողների ամենաուժեղ զենքերը երաժշտությունը, կինոն, գրականությունը, նորաձևությունը և մշակութային գործիքներն են՝ Էրդողանը մասնավորապես ընդգծել է․
«Այս գործիքները, որոնք մենք նկարագրում ենք որպես «փափուկ ուժ», հարկ եղած դեպքում վերածվում են ավելի արդյունավետ միջոցների, քան ռազմական ուժը, տեխնոլոգիական ուժը կամ ֆինանսական ուժը: Այսօր դրանց ավելացվել են նաև տեխնոլոգիական ինտերնետահեն գործիքները: Այնքան, որ աշխարհում ինտերնետի բովանդակությունը կառավարողների ով լինելը շատ ավելի կարևոր է դարձել, քան այն, թե ով ունի ատոմային ռումբ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |