Քաղաքական17:00, 22 Դեկտեմբեր 2021
Կրեմլում լիովին արդարացի են համարում Քադիրովի արձագանքը թուրքական իշխանությունների որոշմանը

Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով իրազեկել է Թուրքիային, որ հավանություն չի տալիս թուրքական քաղաքներից մեկում գտնվող այգին Դուդաևի պատվին անվանակոչելու փաստը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ տեղի ունեցածին արձագանքել էր Չեչնիայի ղեկավար Ռազման Քադիրովը` կոշտ քննադատելով թուրքական իշխանությունների այդ քայլը:
Պեսկովի կարծիքով՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի արձագանքն էմոցիոնալ էր, սակայն լիովին բացատրելի:
«Դա Քադիրովի բավականին զգացմունքային, սակայն միանգամայն բացատրելի արձագանք է, քանի որ այդ շրջանը մի քանի պատերազմներ է վերապրել, որոնք սադրել էին ահաբեկիչները: Նրանք փորձում էին վերահսկողության սահմանել ՌԴ-ի այդ տարածածքի նկատմամբ»,- ասել է Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ նման ահաբեկիչներից էր Ջոխար Դուդաև:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեչնիայի ղեկավարն այգու անվանակոչության մեջ սպառնալիք էր տեսել` ուղղված Ռուսաստանի հետ հարաբերություններին, և առաջարկել ի պատասխան Գրոզնիում մի զբոսայգի անվանակոչել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանի պատվին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |