• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 09:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:33, 23 Դեկտեմբեր 2021

Էրդողանը կարևորել է Իսրայելի հետ վերաակտիվացող երկխոսությունը

Էրդողանը կարևորել է Իսրայելի հետ վերաակտիվացող երկխոսությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարևորում է Իսրայելի նախագահի և վարչապետի հետ նորից ակտիվացող երկխոսությունը Երուսաղեմի և Պաղեստինի հարցում կատարվելիք քայլերի տեսանկյունից։

Այս մասին Էրդողանը հայտարարել է Թուրքիայի հրեական համայնքի և իսլամական երկրների ռաբբիների դաշինքի անդամների հետ հանդիպմանը։

«Իսրայելի կառավարությանն ուղղված մեր նախազգուշացումները հարցերին Մերձավոր Արևելքի երկարաժամկետ խաղաղության և կայունության տեսանկյունից մտեցում ապահովելու համար են․․․  Չնայած Պաղեստինի հարցում մեր մոտեցումների տարբերությանը՝ մեր հարաբերությունները յուրովի զարգանում են Իսրայելի հետ տնտեսության, առևտրի և տուրիզմի ոլորտներում»,-նշել է Թուրքիայի նախագահը։


Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերությունները կտրուկ վատթարացել էին 2010 թվականի մայիսի 31-ին Գազայի հատված մեկնող «Ազատության տորմիղի» միջադեպից հետո, երբ իսրայելցի հատուկջոկատայինները տորմիղի դրոշակակիր թուրքական «Մավի Մարմարա» նավում սպանեցին 9 թուրքի (2014թ. մահացավ նաև միջադեպի ժամանակ ծանր վիրավորվածներից մեկը)։ Միջադեպից հետո Թուրքիան 3 նախապայման ներկայացրեց Իսրայելին` ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել և վերացնել Գազայի հատվածի շրջափակումը՝ ընդգծելով, որ առանց այդ 3 կետի իրագործման թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորում տեղի չի ունենա:

Ավելի ուշ՝ 2018 թվականին, երկու երկրները հետ կանչեցին իրենց դեսպաններին այն բանից հետո, երբ արաբական աշխարհում և նաև Թուրքիայում լուրջ դժգոհություն էր առաջացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին։ Այդպիսով երկկողմ դիվանագիտական հարաբերություններն իջեցվեց գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի։

Աղբյուր`    TRT haber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}