• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 16:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական13:57, 11 Հունվար 2022

Վանի գործարարների միության նախագահը աջակցություն է հայտնել հայ-թուրքական կարգավորման գործընթացին

Վանի գործարարների միության նախագահը աջակցություն է հայտնել հայ-թուրքական կարգավորման գործընթացին

«Վանի գործարարների առևտրաարդյունաբերական միության» գործադիր տնօրեն Զահիր Քանդաշօղլուն անվերապահ աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: 

Նա հիշեցրել է, որ Կարսի Աքյաքա և Իգդիրի Ալիջան անցակետերով Թուրքիան կապվում է Գյումրիի և Երևանի հետ, սակայն այս պահին 2 անցակետերն էլ փակ են:

«Չնայաց անցակետերի փակ լինելուն՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև Վրաստանի ու Իրանի միջոցով առևտուր կատարվում է: Ամեն օր Երևանից Ստամբուլ ինքնաթիռի  չվերթներ (թռիչքների մասին նրա տեղեկությունը հնացած է-խմբ.) ու ավտոբուսի ցամաքային կապ կա: Ավելի քան 100 հազար Հայաստանի քաղաքացիներ Ստամբուլում ապրում և աշխատում են: Մյուս կողմից էլ Երևանում լահմաջոյի, էլեկտրական ու շինարարական ապրանքների վաճառքի կետեր հիմնած Թուրքիայի քաղաքացիներ կան»,- ասել է Քանդաշօղլուն:

Վերջինիս խոսքով՝ սահմանի բացումն առևտրի աշխուժացումից բացի կհանգեցնի նաև ժողովուրդների շփմանն ու երկխոսությանը, ինչպես նաև կարող է օգտակար լինել Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա խնդիրների լուծման տեսանկյունից:

«Մենք տարիներ շարունակ ասում ենք, որ ոչ մի երկրի հետ եղած խնդիրները չպետք է անդրադառնան առևտրի վրա: Չպետք է մաքսակետերը փակել ու արգելք դնել առևտրի վրա, քանի որ դա բոլոր երկրների համար, հատկապես առևտրի բնագավառում մեծ կորուստների է հանգեցնում: Մեր կազմակերպությունը այս հարցով զեկույցներ է ներկայացրել նախագահ Էրդողանին ու այլ պատկան մարմիններին: Այս համատեքստում անվերապահորեն աջակցում ենք Հայաստանի հետ մեր երկրի սկսած կարգավորման գործընթացին: Կարծում եմ, որ դրա շրջանակներում մեր տարածաշրանի համար բավականին օգտակար կլինի Վանից Երևան և Ադրբեջան ինքնաթիռի չվերթների անհապաղ մեկնարկումը»,- ասել Քանդաշօղլուն:

Աղբյուր`    Sondakika

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}