• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 07:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական18:05, 12 Հունվար 2022

Էրդողանը ընդդիմությանը կրկին մեղադրել է PKK-ի հետ կապեր ունենալու մեջ

Էրդողանը ընդդիմությանը կրկին մեղադրել է PKK-ի հետ կապեր ունենալու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ժողովի ժամանակ խորհրդարանական ընդդիմությանը մեղադրել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ այս կամ այն կերպ կապված լինելու մեջ: 

Էրդողանը խոսել է վերջերս սոցցանցերում շրջանառվող մի լուսանկարի մասին, որում միասին պատկերված են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ - HDP) կին պատգամավոր Սերմա Գյուզելը և 2018-ին սպանված PKK-ի զինյալ Վոլքան Բորան:

«Ցավալի է, որ PKK-ի շարունակություն համարվող այս կինը խորհրդարանում է: Իհարկե, մենք այս խնդիրն անհապաղ ուղարկել ենք Խառը հանձնաժողով: Հանձնաժողովը կանի այն, ինչ հարկավոր է: Մենք չենք ցանկանում այդպիսիններին տեսնել խորհրդարանում»,- ասել է Էրդողանը ու քննադատել նաև խորհրդարանում ընդդիմադիր «Ազգ» դաշինքը կազմող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Լավ»  (ԼԿ) կուսակցություններին՝ վերոհիշյալ դեպքը չդատապարտելու համար:

Ակնարկելով «Ազգ» դաշինքի՝ HDP-ի հետ ունեցած մտերմությունը, Էրդողանն ասել է. «Պարոն Քեմա՛լ, (CHP-ի առաջնորդը-խմբ.) ինչու՞ ես լռում: HDP, դու ինչու՞ ես լռում: Ոչինչ չեն ասել, բերաններից ոչինչ դուրս չի եկել, քանի որ իրենց օգտին չէ: Ինչևէ, նրանք ասեն, թե չասեն, մենք մեր գործը կանենք և մեր պատգամավորներն ու կուսակիցներն էլ այդ մասին կպատմեն մեր ժողովրդին, քանի որ նման ահաբեկիչներից կազմված խորհրդարանը չի կարող ժողովրդավարական լինել: Մենք պետք է ժողովրդավարություն հաստատենք այս խորհրդարանում»:

Նկատենք, որ 2023-ին սպասվող ընտրություններին ընդառաջ՝ Էրդողանն աստիճանաբար խստացնում է ընդդիմությանը հասցեագրած իր մեղադրական հռետորաբանությունը:

Աղբյուր`    TRT

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}