• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 07:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:25, 12 Հունվար 2022

Էրդողան․ «Օջանալի ու Դեմիրթաշի միջև առանձին հաշիվներ կան»

Էրդողան․ «Օջանալի ու Դեմիրթաշի միջև առանձին հաշիվներ կան»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցական նիստում անդրադարձել է երկրի առանցքային հարցերից մեկին՝ քրդական հարցին և քրդերի բանտարկված առաջնորդներին։

Ակնարկելով ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին և Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, Էրդողանը նշել է, որ վերջիններիս միջև կան որոշակի տարաձայնություններ։ 

Էրդողանի պնդմամբ՝ Դեմիրթաշը պատասխան է տալու Օջալանին։ 

«Տպավորություն է, թե ամեն ինչ վարդագույն է։ Բայց ոչ, այդպես չէ։ Նրանց միջև առանձին հաշիվներ կան»,-ասել է նա։ 

Էրդողանը, նկատի ունենալով, որ HDP-ն կառավարվում է PKK-ի կողմից, ասել է․ «PKK-ից ուղղորդվող այս կուսակցությունը որոշելու համար, թե ինչ է ասի, ինչ անի և ինչպես անի, սպասում է լեռներում գտնվող զինյալների թույլտվությանը, որոնք պատգամավորների սիրելիներն են»։

Էրդողանի խոսքով՝ քրդամետ կուսակցության պատգամավորների պատվո շքանշաններն այն մանուկներն են, որոնց առևանգել և տարել են PKK-ի ճամբարներ։ 

Նշենք, որ դեռևս 2021թ. մարտի 17-ին Թուրքիայի Գերագույն դատարանի հանրապետական գլխավոր դատախազ Բաքիր Շահինը հայցով դիմել էր Սահմանադրական դատարան՝ պահանջելով դադարեցնել HDP-ի գործունեությունը։ Ըստ թուրքական իշխանությունների՝ հիշյալ կուսակցությունն աջակցում է ահաբեկչությանը։ 

Աղբյուր`    Т24.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}