Քաղաքական11:22, 14 Հունվար 2022
Զախարովան Էրդողանի խորհրդականին կոչ է արել Ղազախստանի թեմայով չմտածված հայտարարություններ չանել
Մոսկվան հույս ունի, որ Թուրքիան կհրաժարվի Ղազախստանի վերաբերյալ չմտածված հայտարարություններ անելուց և չի «փորձի ձուկ բռնել պղտոր ջրում»:
Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականներից Իսհան Շեների խոսքերին, որոնց համաձայն` Ռուսաստանը, զորք ուղարկելով Ղազախստան, ցանկանում է այն անջատել թյուրքական աշխարհից:
«Մենք հույս ունենք, որ թուրք պաշտոնյաները արտահայտվելուց առաջ կզսպեն իրենց այդօրինակ չմտածված հայտարարությունները: Պետություն ներկայացնող մարդիկ նման արտահայտություններ չպետք է անեն: Դրանք որևէ կերպ չեն նպաստում Ղազախստանում մթնոլորտի առողջացմանը:
Ղազախստանի խորհրդային անցյալի մասին шնհшրգшլից արձագանքը հակասում է ռուս-թուրքական բարեկամության ոգուն։ Դա կոռեկտ չէ նաև ղազախ գործընկերների նկատմամբ, որոնք շատ հոգատար վերաբերմունք ունեն մեր ընդհանուր պատմական ժառանգության հանդեպ»,- ասել է Զախարովան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |